



Lingualand
լեզուների ուսուցման կենտրոնը հրավիրում է բոլոր ցանկացողներին ընդհանուր անգլերեն եւ գերմաներեն դասընթացների մեր հարմարավետ և ընդարձակ դասասենյակներում։ Կենտրոնի պրոֆեսիոնալ մասնագետների շնորհիվ կարող եք զարգացնել ձեր լեզվական հմտությունները և ցուգահեռաբար ծանոթանալ ուսումնասիրվող լեզվի մշակույթին, ավանդույթներին։ Եթե սկսնակ եք, հոգ չէ. մեր մասնագետներն աշխատում են օտար լեցվի իմացության բոլոր մակարդակների աշակերտների հետ: Դասագրքերին զուգահեռ՝ օգտագործում ենք նաև հավելյալ դիդակտիկ նյութեր, տեսանյութեր եւ իհարկե կատարում ենք լսողական վարժություններ։ Կենտրոնը կազմակերպում է նաեւ դաս-քննարկումներ արդի թեմաների շուրջ արտերկրից ժամանած լեզվակիր մասնագետների հետ։ Հատկապես այն աշակերտներն, որոնք արդեն ունեն գիտելիքների որոշակի մակարդակ, կարող են մասնակցել դաս-քննարկումներին և հավելենք, որ դրանց կարող են մասնակից դառնալ ոչ միայն մեր սաները, այլև տվյալ լեզվին տիրապետող յուրաքանչյուր անձ։
Կենտրոնում գործում է ինչպես խմբակային, այնպես էլ անհատական դասընթացներ։ Դասընթացի վերջում տրվում է վկայական։

- Անգլերեն
- Գերմաներեն
- ֆրանսերեն
- Ռուսերեն
- իսպաներեն
- Չինարեն