Skip to content

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Lingualand

լեզուների ուսուցման կենտրոնը հիմնվել է 2020 թվականին, մասնագիտացված է անգլերեն և գերմաներեն լեզուների ուսուցման բնագավառում։ Կենտրոնը հնարավորություն է ընձեռում բոլոր ցանկացողներին՝ անկախ տարիքից, ուսումնասիրել օտար լեզուներ մեր հմուտ մասնագետների շնորհիվ։

Lingualand-ն աչքի է ընկնում իր հարմարավետ և ընդարձակ , գունային հանգիստ գամմա ունեցող դասասենյակներով, ինչն էլ ավելի է մոտիվացնում աշակերտներին հետաքրքրությամբ ուսանել։ Լեզուների ուսուցումից զատ՝ կենտրոնն օգնում է իր սաներին ծանոթանալ ուսումնասիրվող լեզուների մշակույթին, պատմությանը, ավանդույթներին։ Կազմակերպվում է նաև այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, որոնց մեր աշակերտները կծանոթանան իրենց իսկ նախընտրած ուսումնասիրվող լեզվով։

Պարբերաբար Lingualand-ը կազմակերպում է նաև դաս-քննարկումներ արդի թեմաների շուրջ՝ արտերկրից ժամանած լեզվակիր մասնագետների հետ։