Skip to content

Գայանե Հակոբյան

գերմաներեն լեզու

Guten Tag! Ես Գայանեն եմ Հակոբյան: Ավարտել եմ Վ․ Բրոսովի անվան պետական համասարանի «Ռուսաց լեզու և գրականություն և գերմաներեն լեզու» ֆակուլտետը։ Աշխատել եմ Լ․ Օստրովսկու անվան մանկավարժական ուսումնարանում, Հայկական բաց համալսարանում որպես ռուսաց և գերմաներեն լեզուների դասախոս, Ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանում որպես գերմաներեն լեզվի դասախոս։ Ներկայումս աշխատում եմ «Լինգուալենդ» լեզուների կենտրոնում և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում որպես գերմաներեն լեզվի դասախոս։ Համահեղինակ եմ մի քանի ուսումնական ձեռնարկների։ Սիրով կսպասեմ բոլորիդ մեր ջերմ կենտրոնում ՝ուսուցանելու ամենաարդի և պահանջված լեզուներից մեկը։

Էլիզա Սաֆարյան

անգլերեն լեզու

Ողջույն: Ես Էլիզա Սաֆարյանն եմ: Ծնունդով Երևանից եմ: Ավարտել եմ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի կրթություն և մասնագիտական մանկավարժություն ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն բաժինը: Բացի անգլերենից, տիրապետում եմ նաև գերմաներեն և ռուսերեն լեզուներին: Անգլերեն լեզվին տիրապետում եմ արդեն շուրջ տասը տարի: Անգլերեն լեզվի նկատմամբ դեռ մանկուց ունենալով մեծ սեր և հետաքրքրություն՝ վաղ տարիքից իմ առջև դրեցի նպատակ՝ դառնալ անգլերենի ուսուցչուհի և ամեն օր ունենալ հնարավորություն այն կիրառելու: Արդեն մի քանի տարի է, որ դասավանդում եմ և աշխատում եմ տարբեր տարիքային խմբերի հետ՝ սկսած տարրական դասարանի աշակերտներից մինչև մեծահասակներ: Թե՛ անհատական, թե՛ խմբային պարապմունքների ընթացքում օգտագործում եմ զանազան ուսուցման մեթոդներ դասն առավել արդյունավետ և հետաքրքիր դարձնելու համար: Ինչպես ասել է մեծն փիլիսոփա Սոկրատեսը՝ <>: Այսպիսով, կրելով ուսուցչի մեծագույն կոչումը՝ անենք առավելագույնը խելացի և կշռադատող սերունդ կրթելու համար:

Մարիամ Յակուբովան

Ռուսաց լեզու

Ես Մարիամ Յակուբովան եմ։ Ռուսաց լեզվի լեզվակիր եմ։ Ունեմ 10 տարվա դասավանդման փորձ։ Այս տարիների ընթացքում ես շատ տարբեր դասավանդման մեթոդներ եմ կիրառել և հասկացել եմ, որ մեկ ընդհանուր մեթոդ չկա։ Մշակել եմ դասավանդման կոմպլեքս ծրագիր, որը նպաստում է խոսակցական ռուսերենի բարելավմանը։ Սիրում եմ աշխատել երեխաների հետ։ Օգտագործում եմ գունագեղ նյութեր, հետաքրքիր առաջադրանքներ։Նյութերի հետաքրքիր մատուցումն ու գունագեղությունը ապահովում են իմ աշխատանքի հաջողությունը։

Կոստյա Ղարիբյան

Անգլերեն լեզու

Ողջույն։ Ես Կոստյա Ղարիբյանն եմ։ Բնակվում եմ Երևանում։ 2006 թ-ին ավարտել եմ Երևանի Վ Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Անգլերենի և երկրագիտության մասնագետ եմ։ 2012 թ-ին ավարտել եմ Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարությանը կից Դիվանագիտական ակադեմիան։ Դասավանդել սկսել եմ պատահական, երբ ընկերներիցս մեկը, ով նույնպես անգլերեն է դասավանդում, խնդրեց ինձ փոխարինել իրեն։ Ես համաձայնվեցի և հենց այդ օրը բացահայտեցի մեծ սեր դասավանդելու հանդեպ։ Աշխատում եմ ինչպես ռուսալեզու, այնպես էլ հայալեզու ուսանողների հետ։

Soy Mariam Hunanyan

իսպաներեն լեզու

Hola! Soy Mariam Hunanyan. Ծնվել եմ իմ սրտի մայարաքաղաք Երևանում։ Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իսպաներեն լեզու և գրականություն բաժինը։ Տիրապետում եմ նաև ռուսերեն և անգլերեն լեզուներին։ Իսպաներեն լեզվին տիրապետում եմ շուրջ տասներկու տարի։ Ինձ համար օտար լեզու սովորելը դա մի նոր մշակույթի, մի նոր երկրի հոգեկերտվածքի բացահայոտում է, ինչու ոչ նաև նորովի ինքնաճանաչման դրսևորում։ Յուրաքանչյուր անգամ խոսելով այս նուրբ և հնչեղ լեզվով հասկանում եմ, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել։ Տարիներ շարունակ աշխատել եմ տարբեր տարիքային խմբերի անձանց հետ և փորձել եմ յուրաքանչյուրին ցուցաբերել անհատական մոտեցում, քանի որ կարծում եմ յուրաքանչյուր անհատ՝ լինի թե՛ դպրոցական, թե՛ ուսանող և թե՛ կայացած մասնագետ պետք է ստանա յուրահատուկ մոտեցում և հենց դրանում է կայանում լեզուն սիրով սովորելու մեծ գաղտնիքը: